Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոնների մրցույթի հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Անժելա Թորոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/06/2022
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
14/07/2022
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      ՀՀ Արագածոտն մարզի Արևուտիհամայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

 

ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ  (ծածկագիր` 2.3-1):

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

 ա) ունի բարձրագույն կրթություն,  համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն.

ե) տիրապետում է ռուսերենին (ազատ)

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ

 ա) կատարում է քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի, ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին.

գ) անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին.

դ) անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում և քարտուղարին է ներկայացնում  առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

           ե) իրականացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին.

զ)  ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը.

           է) Իրականացնում է՝ <<Վեկտոր պլյուս>> համակարգում մուտքերի գրանցում, հաշվետվությունների կազմում, հողերի գրանցում, հաշվառումից հանում, իրավաբանական անձանց հողի հարկի, գույքահարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գրանցում։   VXsoft համակարգում իրավաբանական և ֆիզիկական անձանց անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի մուտքագրում, անդորրագրերի հաշվառում, տրամադրում, գանձապետական համակարգով կանխիկ վճարումների հաստատում, ինչպես նաև ապառքացուցակների հաշվառում, ճշտում, կադաստրի հետ հայտերի կազմում, գերավճարների հաշվանցում և արտոնությունների տրամադրում։

ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Գլխավոր մասնագետն ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ համապատասխան համայնքապետարան կամԱրագածոտնիմարզպետարանի  ՏԻևՀԳՄՀվարչություններկայացնենհետևյալփաստաթղթերը:

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը:

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը:

 Մրցույթըկկայանա 2022թվականիհուլիսի28-ին, ժամը 11:00-ին, Արևուտիհամայնքապետարանում:

Դիմումներիընդունմանվերջինժամկետը 2022թվականիհուլիսի13է:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 094-13-75-68) կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78): 

Բոլորը
Տեսանյութեր
Տեսահոլովակներ
Մարդու տեղը
Մարդու տեղը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արևուտ
+37494979724
arevut10@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53007922@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner