Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.07.24 Ի Ր Ա Զ Ե Կ ՈՒ Մ ԱԳՐՈՊԱՐԵՆԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
     Տեղեկացնում ենք Ձեզ, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից շարունակվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) իրականացումը, որի շրջանակներում գյուղացիական տնտեսությունները կարող են ձեռք բերել նաև շարժական կթի ագրեգատներ։ Շարժական կթի ագրեգատների գները տատանվում են 300-ից 500 հազար դրամի միջակայքում։ Դրանց օգտագործումը կարող է նպաստել կաթի որակական և անվտանգության ցուցանիշների բարելավմանը և դրանց համապատասխանեցմանը ստանդարտներով սահմանված չափանիշներին։     Ծրագրի շրջանակներում լիզինգը տրամադրվում է հետևյալ պայմաններով՝-     ... Մանրամասն
13.07.24 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ
Այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ եղան Արևուտ  համայնքում  ծանոթանալու Կառավարության ֆինանսական միջոցներով իրականացված աշխատանքներին:Արևուտ  համայնքի ղեկավար  Էդիկ Օսեյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը,  Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ծանոթացան նաև   պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվող Թաթուլ-Հակո-Կանչ մոտ 12 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 1 մլրդ 337,4 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: Նորոգվող ճանապարհը միմյանց է կապում մի քանի գյուղեր։ Կարևորը  այս ենթակառուցվածքի ... Մանրամասն
03.07.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ

https://youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ&si=nDWGCId-7_RpK0l_ :

04.06.24 ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ

Արևուտի համայնքապետարանի և  Տարածքային  զարգացման  << Սոցիալական  ներդրումային   տեղական  զարգացման  ծրագրերի>> հիմնադրամի համագործակցության  արդյունքում  Արևուտի  համայնքապետարանի  համար  ձեռք  բերվեց  բազմաֆունկցիոնալ   էքսկավատոր։  Տեխնիկայի  ձեռքբերման  արժեքը  կազմում  է 28350000 ՀՀ դրամ։  Համայնքապետարանը բազմաթիվ  ծրագրեր  ունի  իրականացնելու  որը  կապված  էր  վերը  նշված  տեխնիկայի  հետ։

24.05.24 Արևուտ համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի առթիվ
Սիրելի՛ շրջանավարտներ,Ջերմորեն շնորհավորում եմ դպրոցն ավարտելու խորհրդանշական այս օրվա առթիվ։ Դպրոցում անցկացված այսօրվա Վերջին դասին, այսուհետ հաջորդելու են ձեր նոր սկսվող հետաքրքիր կյանքի դասերը, որտեղ դուք յուրաքանչյուր օր ինչ որ նոր բան եք սովորելու և սովորեցնելու: Պատանեկությունն ու երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ անկարելին դառնում է կարելի, եթե հավատում ես քո ներուժին ու գնում ես երազանքներիդ հետևից:Սիրելի՛ շրջանավարտներ, խորհրդանշական այս օրը ուզում եմ կոչ անել ձեզ անասելի շատ սիրել մեր Հայրենիքը, ամեն վարկյան գնահատել պետականություն ունենալու երջանկությունը և ջանք ու եռանդ չխնայել մեր հայրենիքի վաղվա օրն ավելի ապահով ու լուսավոր դարձնելու ուղղությամբ:Սիրելի՛ շրջանավարտներ, ... Մանրամասն
14.02.24 ԱՐԵՎՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴԻԿ ՕՍԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ << ԽԸԴԸՐ ՆԱԲԻ>> ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Սիրելի արևուտցիներ, սիրելի ազգակիցներ«Մեր հազարամյա տարաբնույթ վերելքներով և վայրէջքներով պատմություն ունեցող ժողովուրդը, որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել, փառք Աստծո գոյատևում է, այս աշխարհում: Աստծո կամոք մենք արարել ենք որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը հավիտենականացնելու համար: Մենք Աշխարհին ներկայանում ենք ոչ միայն պատմությամբ, մշակույթով, սովորություններով, ավանդույթներով, այլ նաև մեր ազգային և կրոնական տոներով։ Մեր ժողովրդի պատմության մեջ կարևոր դեր է խաղացել և պարբերաբար փետրվար ամսին նշվել է «Խըդըր Նաբի» (Խդր Այլաս) տոնը։Խըդըր Նաբիի օրվա կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել՝ ցանկանալով բոլորին առողջություն, երջանկություն, հաջողություն, բարեկեցիկ, ... Մանրամասն
03.01.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Արևուտ համայնքի բնակիչներին՝ մասնավորապես, Արևուտ  համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային և (կամ) քաղաքացու սեփականություն հանդիսացող հողամասում, մինչև 2021թ․-ի հունվարի 1-ը ինքնակամ շինություն իրականացրած քաղաքացիներին՝ Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, 3-րդ մասի, 3-րդ կետի պահանջների, անհրաժեշտ է մինչև 2025թ-ի հունվարի 1-ը ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառել բոլոր տեսակի ինքնակամ շինությունները․ անկախ հողամասի պատկանելիությունից՝ համայնքային կամ սեփական։ Մինչև վերոհիշյալ ժամկետը՝ 01․01․2025թ, չհաշվառելու դեպքում, ինքնակամ շինությունները չեն օրինականացվի և օրենքով սահմանված ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Տեսանյութեր
Տեսահոլովակներ
Մարդու տեղը
Մարդու տեղը
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արևուտ
+37494979724
arevut10@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 53007922@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԵՎՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner